Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից հայտնում են՝ վաղը միասնական ժամերգություն և միասնական աղոթք կկատարվի Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում.
«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ նոյեմբերի 27-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու մեր սիրելի հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, հոգևոր հայրերի և ամենքի համար»։
