Ստամոքսի քաղցկեղը ամենատարածված ուռուցքաբանական հիվանդություններից մեկն է: Այն համաշխարհային հիվանդացության վիճակագրության մեջ զբաղեցնում է վեցերորդ տեղը: Քանի որ այս տեսակի քաղցկեղը զարգանում է պարզ զննման և շոշափման համար անհասանելի վայրերում և կարող է երկար ժամանակ անցավ ընթանալ, այն հաճախ հայտնաբերվում է ուշ փուլում: Այնուամենայնիվ, կան «կարմիր դրոշներ»՝ ախտանիշներ, որոնք պետք է լինեն բժշկի այցելելու պատճառ: Այս մասին «Վեչերնյայա Մոսկվա»-ին ասել է ուռուցքաբան, քիմիաթերապևտ, «Ռասվետ» կլինիկայի վիրաբույժ Ռուսլան Աբսալյամովը:
Նրա խոսքով, ինչպես ուռուցքաբանական հիվանդությունների մեծ մասը, ստամոքսի քաղցկեղը չունի որևէ հատուկ ախտանիշներ, ուստի գաստրոէնտերոլոգի հետ կապվելու պատճառը պետք է լինի դիսպեպսիայի (մարսողության խանգարում ) ցանկացած ախտանիշի ի հայտ գալը, ինչպիսիք են՝
կուլ տալու խնդիրներ;
սրտխառնոց և փսխում;
փորկապություն;
ստամոքսի ցավ;
այրոց;
ստամոքսի գռգռվածություն;
փքվածություն;
փորկապություն;
լուծ:
- Անհիմն քաշի կորուստը, ընդհանուր ուժեղ թուլությունը, մշտական ցավային համախտանիշը, փափուկ հյուսվածքներում խիտ գոյացությունների առաջացումը կարող են վկայել ավելի առաջադեմ փուլի մասին,- պարզաբանլ է Աբսալյամովը։
Այնուամենայնիվ, ստամոքսի քաղցկեղը կարելի է կանխել, ընդգծել է ուռուցքաբանը։
- Ստամոքսի քաղցկեղը հիմնականում ներկայացված է ադենոկարցինոմայով, այսինքն՝ այն առաջանում է գեղձային բջիջներից։ Այն կազմում է ստամոքսի չարորակ ուռուցքների ավելի քան 90 տոկոսը։ Այսօր մենք գիտենք, որ գերիշխող ռիսկի գործոնը Helicobacter pylori բակտերիայով վարակն է՝ քաղցկեղածին նյութ, որը հանգեցնում է քրոնիկ գաստրիտի զարգացմանը։ Որոշ հիվանդների մոտ լորձաթաղանթի փոփոխությունների կասկադը կարող է հանգեցնել ուռուցքաբանության զարգացմանը,- բացատրել է բժիշկը։ Հետևաբար, եթե ունեք անբավարար մարսողության որևէ ախտանիշ, պետք է քննարկեք այս բակտերիայի կրելու թեստը գաստրոէնտերոլոգի հետ։
Գոյություն ունեն դրա վերացման (ոչնչացման ) բարձր արդյունավետ մեթոդներ, ինչը ամենակարևոր կանխարգելիչ միջոցն է, նշել է մասնագետը։
Ստամոքսի քաղցկեղի բուժման մեջ կարող են օգտագործվել հետևյալները.
վիրաբուժական մեթոդներ;
քիմիաթերապիա;
նպատակային և իմունաթերապիա;
ճառագայթային թերապիա։
- Բուժումը պետք է իրականացվի մեկ հիվանդի համատեղ վարմամբ՝ տարբեր մասնագիտությունների բժիշկների կողմից՝ ուռուցքաբանական հիվանդությունների բուժմամբ զբաղվող հաստատությունում, - հավելեց Աբսալյամովը։