Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Թուրքիա-Ադրբեջանի երկյակի համար «Թրամփի ուղին» Սյունիք-Զանգեզուրը նվաճելու առաջին քայլն է. Վարուժան Գեղամյան

Blog Image

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը Թելեգրամի իր ալիքում գրում է.

«Այս րոպեներին նայում եմ ՄԱԿ-ում ելույթ ունեցող Իլհամ Ալիևին, ով պատմում է ողջ աշխարհին, որ օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի դե-ֆակտո վարչապետի հետ ստորագրած համաձայնագրի հիման վրա «Զանգեզուրի միջանցք»-ով բացվելու է «Թրամփի ուղին»:

Այս ձևակերպումը արդեն իսկ բավական է հասկանալու համար, որ Թուրքիա-Ադրբեջանի երկյակի համար «Թրամփի ուղին» Սյունիք-Զանգեզուրը նվաճելու առաջին քայլն է:

Ալիևի ելույթի մնացած հակահայկական դրվագները կգտնեք մեդիաներում քիչ անց»:

Send