Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կրեմլը տեղեկություն չի փոխանցում Ասադի բնակության վայրի կամ Պուտինի հետ նրա հնարավոր հանդիպման վերաբերյալ

Blog Image

Կրեմլը հրաժարվել է որևէ տեղեկություն փոխանցել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի Ռուսաստանում բնակության վայրի կամ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հնարավոր հանդիպման վերաբերյալ։

«Ոչ, մենք չենք կարող ձեզ հետ որևէ տեղեկատվություն կիսվել այս հարցի վերաբերյալ», - ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ասադը որևէ խնդիր չունի Մոսկվայում բնակվելու հետ կապված։ Արտաքին գործերի նախարարը նաև հերքել էր Ասադին թունավորելու փորձի մասին տեղեկությունները։

Send