Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին․ Անահիտ Ավանեսյան

Blog Image

 

Արարատի մարզում կրկին շան կծելու հետևանքով տուժած երեխայի դեպք ունենք։

Այս տարվա մեջ ունեցել ենք նաև մահվան դեպքեր և պատճառը եղել է ժամանակին բժշկի չդիմելը և չպատվաստվելը:

Սիրելի՜ քաղաքացիներ

Զգոնության կոչ եմ ուզում անել. շան կամ այլ կենդանու կծելու, ճանկռելու, վնասելու դեպքում, եթե անգամ որևէ վնասվածք նկատելի չէ, դիմե´ք ձեր տեղամասային բժշկին:

Մենք բոլոր բուժհաստատություններին ապահվել ենք կատաղության դեմ պաստվաստանյութով:

Կատաղությունից մահերը կարող են կանխվել հետազդակային կանխարգելման միջոցով:

Մի´ ուշացրեք, մի զբաղվեք ինքնաբուժմամբ, քանի որ պետք է պատվաստվել նախքան կլինիկական ախտանշանների ի հայտ գալը, հակառակ դեպքում անբարենպաստ ելքն անխուսափելի է։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

Send