Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը կոչ է արել Intel-ի գործադիր տնօրենին հրաժարական տալ

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Intel-ի գործադիր տնօրեն Լիպ-Բու Տանին անհապաղ հրաժարական տալ: Թրամփը հայտարարություն է տարածել իր Truth Social սոցիալական ցանցում:

«Intel-ի գործադիր տնօրենը խորը հակասությունների մեջ է և պետք է անհապաղ հրաժարական տա: Այս խնդրին այլ լուծում չկա: Շնորհակալություն եմ հայտնում այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար», - նշել է Թրամփը:

Կոչը հնչում է ԱՄՆ իշխանությունների կողմից Intel-ի գործադիր տնօրենի չինական տեխնոլոգիական ոլորտի հետ կապերի վերաբերյալ աճող քննադատության ֆոնին: Այս շաբաթ հանրապետական սենատոր Թոմ Քոթթոնը հարցում է ուղարկել կորպորացիայի տնօրենների խորհրդին՝ պահանջելով բացատրություն Լիպ-Բու Տանի՝ Չինաստանի հետ ֆինանսական և գործարար կապերի բնույթի և ծավալի վերաբերյալ:

«Ռոյթերսի» տվյալներով՝ Լիպ-Բու Տանը տասնամյակներ շարունակ ներդրումներ է կատարել չինական ընկերություններում՝ իր կողմից 1987 թվականին հիմնադրված «Walden International» ռիսկային կապիտալի հիմնադրամի, նաև Հոնկոնգում գրանցված «Sakarya Limited» և «Seine Limited» կազմակերպությունների միջոցով:

Intel-ը ամերիկյան ընկերություն է, որը պրոցեսորների և չիպերի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկն է:

Send