Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը հանձնարարել է սկսել աշխատանքներ նոր մարդահամարի վրա և չներառել ԱՄՆ-ում անօրինական բնակվողներին

Blog Image

Նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի առավոտյան հայտարարել է, որ հրամայել է Առևտրի նախարարությանը սկսել աշխատանքները նոր մարդահամարի վրա՝ ընդգծելով, որ երկրում անօրինական բնակվողները չեն հաշվառվի ընդհանուր թվի մեջ։

«Ես հանձնարարել եմ մեր Առևտրի նախարարությանը անհապաղ սկսել աշխատանքները նոր և խիստ ճշգրիտ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ վրա՝ հիմնված ժամանակակից փաստերի և թվերի վրա, և, ամենակարևորը, օգտագործելով 2024 թվականի նախագահական ընտրություններից ստացված արդյունքներն ու տեղեկատվությունը», - գրել է Թրամփը «Truth Social»-ում հինգշաբթի առավոտյան գրառման մեջ։

«Մեր երկրում անօրինական բնակվող մարդիկ չեն հաշվառվի մարդահամարում։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար», - հավելել է նախագահը։

Send