Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Ահազանգում են քաղաքացիները․ հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Blog Image

Քաղաքացու ահազանգի հիման վրա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում գտնվող «Պասկուչի» հանրային սննդի կետում իրականացված վերահսկողական միջոցառումների՝ դիտարկման, ընթացքում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած սննդամթերք:

 

Մասնավորապես՝ ժամկետանց են եղել հետևյալ մթերքները. «Աթենք» արտադրատեսակի կիսաապխտած մսային արտադրանք (արտադրված 03․09․2025թ․, պիտանի է 17․09․2025թ․), տոստի հաց (արտադրված 27․09․2025 թ․, պիտանի է 30․09․2025թ․), պաստերիզացված կաթ (արտադրված 03․09․2025թ․, պիտանի է 30․09․2025թ․)։

 

Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է և տեղում ոչնչացվել

Send