Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Կասեցվել է բենզալցակայանի և գազալցակայանների գործունեությունը

Blog Image

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Արզնի խճ. 1/2/4 հասցեում՝ «Օռանժ Օիլ» ՍՊԸ-Ի կողմից շահագործվող հեղուկ գազի լցավորման կայանում և Աբովյան համայնք, գ. Բալահովիտ, 1-ին փող., 4/10 1-3 հասցեում՝ «Դ. Բ. Ա.»  ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանում։

 

Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում նշված երկու լցակայաններում էլ կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնց համաձայն՝ ընկերությունների գործունեության հասցեներում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի անվտանգության համար։

Տեսչական մարմնի մասնագետների որոշմամբ ամբողջությամբ դադարեցվել է նշված հասցեներում շահագործվող հեղուկ գազի լցավորման, բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանների գործունեությունները՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Արգելվել է դրանց շահագործմանն ուղղված որևէ գործողություն, ինչպես նաև դատարկվել և չեզոքացվել է պահեստարաններում առկա վառելիքը։

 

Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային ստորաբաժանման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում նշված լցակայանները կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Send