Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ՄԱՄՈՒԼ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Եկեղեցու դեմ դուրս եկած 10 բարձրաստիճան հոգևորականներին Վեհափառը պետք է պաշտոնանկ անի. Վանեցյան

Blog Image

Նիկոլ Փաշինյանին հարցրեք, թե ինչ փոխվեց իր կյանքում, որ այս տասը սրբազանները դարձան իր հոգու սրբազանները։ Այդ մասին 24news.am-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ովքեր են նրանք։ 

«Ասում են՝ լյուստրացիա. եղավ, եկեղեցում լյուստրացիան եղավ։ Եկեղեցում այս տասը հոգին բացահայտվեցին։ Բայց եկեղեցին այս տասը հոգին չէ։ Մենք ունենք մի քանի տասնյակ եպիսկոպոսներ, մի քանի հարյուր քահանաներ, որոնք իրական հավատավոր ժողովուրդ են, բոլորն էլ այսօր կանգնած են եկեղեցու կողքին՝ ի դեմս Վեհափառ Հայրապետի։ Ընդ որում, ես շատերի հետ եմ շփվել, այնպես չէ, որ նրանք հիացած են եղել Գարեգին Երկրորդի ծառայությունից։ Մարդիկ, որոնք ըմբոստ են եղել, խոսել են Կաթողիկոսի որոշումների դեմ, այսօր մի բռունցք դարձած կանգնած են նրա կողքին, քանի որ հասկանում են Վեհափառ Հայրապետն ու Եկեղեցին մեկ միասնություն են»,- նշել է  Արթուր Վանեցյանը։

«Հայրենիք» կուսակցության ղեկավարի պնդմամբ՝ եկեղեցու դեմ արշավով Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել մեր ինքնության դեմ, իսկ եկեղեցին դարեր շարունակ եղել է ու կա հայապահպանության կարևոր ինստիտուտ։ Նա ցավով նշել է, որ այդ քանդմանը միացել են բարձրաստիճան հոգևորականներ։  «Գնացեք, տեսեք, թե ովքեր են այդ մարդիկ ծառայության վայրերում, տեսեք, թե ինչեր են խոսում նրանց մասին։ Այո, տիրադավների մասին եմ խոսում։ Դրանք Սրբազաններ չեն։ Իրական սրբազաններից առնվազը չորսն այսօր անազատության մեջ են։ Իրական Սրբազաններն այսօր համախմբած են Վեհափառի ու Եկեղեցու շուրջը»,- նշել է նա։

Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ԱԱԾ աշխատակիցները գնում են, քահանաների հետ խոսում են, որ Կաթողիկոսի անունը զեղչեն պատարագների ընթացքում։

«Դա ուղիղ հայտարարություն է հանցագործության մասին։ Գլխավոր դատախազությունը պարտավոր է քրեական գործ հարուցել թե՛ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, թե՛ ԱԱԾ այդ աշխատակիցների նկատմամբ։ Ես նորից եմ ասում, դա անցնելու է, տղերք։ Անցնելու է մի օր, պատասխան են տալու բոլորը։ Ինչի՞ եք դա անում, ինչների՞դ է պետք։ Անկեղծ չգիտեմ՝ ինչի՞ են անում դա»,- ասել է Վանեցյանը։

Նա տոկունություն է մաղթել Գարեգին Բ Կաթողիկոսին, կարծիք հայտնել, որ եկեղեցու դեմ դուրս եկած տասը բարձրաստիճան հոգևորականներին Վեհափառը պետք է պաշտոնանկ անի։

«Եկեք ազնիվ լինենք, միգուցե այս պահին կարգալույծ անելու համար ուժը չհերիքի, պետք է ազատի թեմերի առաջնորդների պաշտոններից»,- ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավարը։

Send