Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է վիտամին C-ի ընդունման պատճառով քաղցկեղի զարգացման ռիսկի մասին

Blog Image

Վիտամին C-ն կարող է ոչ միայն օգտակար լինել առողջության համար, այլև խթանել քաղցկեղային ուռուցքների աճը, այս մասին «kp.ru»-ին ասել է բժշկական գիտությունների դոկտոր, ուռուցքաբան Արկադի Բեջանյանը:

«Քաղցկեղի դեպքում նոր արյան անոթները սնուցում են ուռուցքները, օգնում դրանց աճին և տարածմանը: Փորձը ցույց է տվել, որ վիտամին C-ն ակտիվացնում է որոշակի գենի աշխատանքը, որն էլ իր հերթին ուժեղացնում է ուռուցքի անգիոգենեզը», - բացատրել է փորձագետը:

Նրա խոսքով՝ փորձերը մինչ այժմ անցկացվել են միայն մկների և մարդկային բջջային կուլտուրաների վրա, ուստի տվյալները փորձարարական բնույթի են:

Այնուամենայնիվ, Բեջանյանը ընդգծել է, որ փորձագետները վաղուց զգուշանում են այնպիսի վիտամինային հավելումներից, որոնք արագացնում են հյուսվածքների աճը: Այս առումով հիվանդներին խորհուրդ է տրվում խուսափել վիտամիններ ընդունելուց բուժման ընթացքում՝ քաղցկեղի առաջընթացի ռիսկը վերացնելու համար:

Send