Այսօր կեսօրին հայտնի դարձավ, որ իրավապահներն այցելել են լրագրող Սյուզի Բադոյանի տուն: Վերջինս այդ պահին տանը չի եղել:
Համացանցում կատարվածը որակեցին որպես ճնշում ընդդիմադիր լրագրողի նկատմամբ:
Քիչ առաջ Սյուզի Բադոյանը պարզաբանեց, թե ինչ է կատարվել և ինչու են իրավապահները հետաքրքրվել իր անձով.
«Կենտրոնի քրեական ոստիկանի առավոտից ինձ փնտրելու պատճառը Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վարած Imnemnimi հաղորդման ժամանակ արած իմ որոշ ձեւակերպումներն են եղել. սա ըստ ոստիկանի:
Ես, իհարկե, այդպես չեմ մտածում: Կասեմ ինչու՝ ավելի ուշ:
Միայն ասեմ , որ հարգալից խոսեց, բացատրեցի ես ինչն ինչու եմ ասել, կիսատ բան չմնաց, ասաց հաղորդում տուր, չտվեցի իհարկե օգտվելով իմ իրավքւնքից:
Ասաց մի հատ գոնե բացատրություն, կրկին մերժեցի .. եւ բարի ժպիտով իրար հրաժեշտ տվեցինք
Իսկ թե ում ինչ էր պետք այս հանդիպումից քիչ հետո կգրեմ իմ տեսակետը»,- գրել է Բադոյանը: