Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի համար։
«Ջերմորեն շնորհավորում եմ Մայա Սանդուին և Մոլդովայի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրի եվրոպական ապագայի առաջխաղացմանը նվիրվածության կապակցությամբ»,-X հարթակում գրել է նա։
Հիշեցնենք, որ ըստ սեպտեմբերի 28-ին Մոլդովայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների՝ եվրոպամետ «Գործողության և համերաշխության կուսակցությունը» ստացել է ձայների 50, 2 տոկոսը: Ռուսամետ «Հայրենասիրական դաշինք»-ի օգտին քվեարկել է ընտրողների 24, 2 տոկոսը: