Արտաշատ խոշորացված համայնք՛ ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Անդրանիկ Կիրակոսյանը գրել է․
«Մի քիչ շեղվենք քաղաքաքեռակնային բուռն քննարկումներից և անդրադառնանք գյուղատնտեսական խնդիրներին՝ հատկապես ծիրանի մթերմանը։ Մեր կողմից կատարվող ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գյուղացին կանգնած է մեծ խնդրի առջև։
Մթերման կետերը բարձրորակ ծիրանը ընդունում են 1կգ 100-250 դրամ, շատ դժվարությամբ սահմանափակ քանակով , պատճառաբանելով արտահանման մեծ ռիսկը, իսկ ցածր որակի և կարկտահարված ծիրանը ընդունում են 1կգ 30դրամ, որը անգամ չի բավականացնի բերքահավաքի ծախսերի 50%-ը (չհաշված գարնանից կատարված ծախսերը)։ Ուզում եմ նաև տեղեկացնել , մթերման հետ կապված՝ կապ հաստատեցինք Արտաշատի պահածոների գործարանի հետ, որտեղից մեզ պատասխանեցին առայժմ հստակ ժամկետ չեն կարող նշել։
Արձանագրենք նաև , որ ինչպես միշտ գյուղացին իր խնդիրների հետ մնացել է միայնակ»։