Նիկոլ Փաշինյանը աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ոլորտների ընկերություններ:
Փաշինյանը կարևորել է նման հանդիպումները և նշել, որ լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը:
Հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրը նույնպես նախաճաշել է Նիկոլ Փաշինյանի հետ: «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանն էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ:
«Հանդիպմանը քննարկվել է նաև տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք վերաբերել են ներդրումների խթանմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային կարգավորումներին և իրականացվող բարեփոխումներին:
Կողմերը կարևորել են շարունակական երկխոսությունը և վերահաստատել պատրաստակամությունը՝ շարունակելու սերտորեն համագործակցել Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը և միջազգային մրցունակությունը խթանելու ուղղությամբ»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ: