Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ֆրանսիայի վարչապետի հրաժարականի 3 պատճառ է հայտնի դարձել

Blog Image

Ֆրանսիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տված Սեբաստիան Լեկորնուն իր որոշման համար նշել է երեք հիմնական պատճառ, գրել են ԶԼՄ-ները։

- Առաջին պատճառն ընդդիմության արձագանքն է եղել Սահմանադրության 49.3 հոդվածը չկիրառելու իր խոստմանը, որը թույլ է տալիս կառավարությանը օրինագծեր, այդ թվում՝ բյուջետային և սոցիալական նախաձեռնություններ, ընդունել առանց խորհրդարանական քվեարկության։ Նա նշել է, որ չնայած այս քայլի կարևորությանը, ընդդիմադիր ուժերը ձևացրին, թե չեն նկատում «ճեղքումը»։

- Երկրորդ պատճառը, ըստ Լեկորնուի, խորհրդարանական կուսակցությունների վարքագիծն է։ Նրա խոսքով՝  կուսակցությունները շարունակել են գործել այնպես, կարծես, ունեն բացարձակ մեծամասնություն, և յուրաքանչյուրը ձգտել է լիովին հաստատել միայն իր սեփական ծրագիրը։

- Երրորդը․ կառավարության կազմն ընդհանուր շրջանակներում գործնականում կիրառելի չի եղել և հանգեցրել է որոշակի կուսակցական նկրտումների արթնացմանը, որոնք երբեմն կապված են եղել ապագա նախագահական ընտրությունների հետ, ինչը, սակայն, «լիովին օրինական է»։

Send