Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը որևէ ստուգում չի անցկացնում Իրանի տարածքում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Նա նշել է, որ ԱԷՄԳ-ի գլխավոր քարտուղար Ռաֆայել Գրոսսին ինքը խոստովանել է, որ Իրանի միջուկային ծրագիրը երբեք չի շեղվել խաղաղ ուղուց,
ԱԳՆ խոսնակը նաև ասել է, որ Թեհրանը չի պլանավորում վերսկսել միջուկային բանակցությունները Վաշինգտոնի և ԵՄ3-ի հետ՝ անհիմն համարելով նրանց գործողությունները՝ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու համար։