Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մոսկվան Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի արգելքը համարում է անբարյացակամ քայլ․ Զախարովա

Blog Image

Մոսկվան Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի արգելքը համարում է անբարյացակամ քայլ, հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով նախկին սենատոր Ֆրանց Կլինցեւիչի մուտքի արգելքի մասին հարցին։

Նրա խոսքով՝ նման գործողությունները հակասում են երկկողմ հարաբերությունների դաշնակցային բնույթին։

«Ռուսաստանը բազմիցս կոչ է արել իր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան, և այդ հարցը քննարկվել է, այդ թվում՝ Արտաքին գործերի նախարար Լավրովի մայիսյան այցի ժամանակ»,- հավելել է նա։

 

Send