Ամերիկյան Տեխասում ուժեղ ջրհեղեղի պատճառով առնվազն 24 մարդ է մահացել, գրել են ԶԼՄ-ները։
Աղջիկների համար նախատեսված քրիստոնեական ամառային ճամբարում անհետ կորել է առնվազն 20 ուսանող։ Հաղորդվել է նաև այլ անհետ կորածների մասին։ Որոնողական-փրկարարական գործողություններին մասնակցել է 18 ուղղաթիռ և մոտ 500 փրկարար։
Նահանգում կանխատեսվում է տեղումների ավելացում, ինչպես նաև ջրհեղեղի սպառնալիք Քեր շրջանից ներքև տարածքներում։
Ջրհեղեղը տեղի է ունեցել գրեթե առանց նախազգուշացման, ինչը իշխանություններին զրկել է բնակչության ժամանակին տարհանումը կազմակերպելու հնարավորությունից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը և ջրհեղեղներն անվանել «սարսափելի» և «շոկային»։
Կադրերն այստեղ