Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Դատարանները որոշում են կայացրել Մոսկվայից ավելի քան 4300 միգրանտի արտաքսման մասին

Blog Image

Հոկտեմբերի 13-ից 22-ը տեղի ունեցած խուզարկություններից հետո դատարանները որոշում են կայացրել Ռուսաստանի Դաշնությունից ավելի քան 4300 օտարերկրյա քաղաքացիների արտաքսման մասին, հայտնել է ՌԴ Ներքին գործերի նախարարությունը։

Իրավապահ մարմնի տվյալներով՝ գործողության երկու փուլերի ընթացքում գրանցվել է ավելի քան 15700 վարչական խախտում: Ոստիկանությունը տվել է ավելի քան 10000 տուգանք Ռուսաստանի Դաշնությունում կացության կանոնների խախտման և ավելի քան 2100՝ անօրինական աշխատանքային գործունեության համար:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ անօրինական կերպով միգրանտ աշխատուժ վարձած ավելի քան 1600 գործատուներ ենթարկվել են վարչական պատասխանատվության:

Քննչական մարմինները հարուցել են 748 քրեական գործ ներգաղթի օրենքների խախտման համար, որոնցից 430-ը կապված են եղել կեղծ գրանցման հետ: Գրանցվել են նաև մի շարք քրեական գործեր, որոնք կապված են թմրանյութերի ապօրինի շրջանառության և օտարերկրացիների կողմից կատարված այլ հանցագործությունների հետ։

Send