Ուժգին պայթյուն և հրդեհ են եղել Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի բնակելի շենքում։
SHOT-ի տվյալներով՝ Լևոբերեժյե բնակելի համալիրի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը։
Տեղեկությունների համաձայն՝ պայթել է շինարարական տեխնիկա՝ կախովի առաստաղներ տեղադրելու համար օգտագործվող բալոն։
