Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի վարչական շենքին (տեսանյութ)

Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի վարչական շենքին (տեսանյութ)

Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի կողմից մարզային վարչական շենքի վրա առավոտյան հարվածի տեսանյութը։

Հարձակման հետևանքով, ըստ Գլադկովի, վիրավորվել են փոխմարզպետ Ալեքսանդր Լորենցը և Ռոսգվարդիայի մեկ սպա։

Տեսանյութն այստեղ

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի և Բելգորոդի մարզերում սահմանը ճեղքելու չորս փորձ են ձեռնարկել, 15 հարձակում և մարտով հետախուզություն, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: