Թուրքիայում աhաբեկչական ճանաչված ՔԲԿ-ն որոշել է դադարեցնել իր գործունեությունը․ մանրամասներ

Թուրքիայում աhաբեկչական ճանաչված ՔԲԿ-ն որոշել է դադարեցնել իր գործունեությունը․ մանրամասներ

Քրդական բանվորական կուսակցությունը որոշել է դադարեցնել իր գործունեությունը, գրել են ԶԼՄ-ները։

Թուրքիայում ահաբեկչական ճանաչված միավորումն ապրիլ և մայիս ամիսներին մի շարք հանդիպումներ է անցկացրել, որոնց ընթացքում զինաթափման և լուծարման վերաբերյալ վերջնական որոշում է կայացել մայիսի 5-ից 7-ը կայացած համագումարում։

Թուրքիան կվերահսկի զինաթափման և լուծարման գործընթացը տեղում։

Ապրիլին հայտնի էր դարձել, որ կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, իր կողմնակիցներին կոչ էր արել վայր դնել զենքը։ Կազմակերպությունը պայքարում էր անկախ քրդական պետություն ստեղծելու համար՝ զինված բախումների գնալով թուրքական ուժային կառույցների դեմ։