10 ամսական երեխա է մահացել

10 ամսական երեխա է մահացել

10 ամսական երեխան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած վիճակում: Այս մասին այսօր MediaHub.am-ին փոխանցեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը:

Երեխան բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կոտայքի մարզից։

«Այսօր ՇՕ բրիգադով մեր կենտրոն է տեղափոխվել արդեն մահացած 10 ամսական փոքրիկ։ Չնայած այդ հանգամանքին՝ Շտապ և անհետաձգելի բուժօգնության ընդունարանում մեր մասնագետները մեկ ժամից ավելի արել են վերակենդանացման բոլոր միջոցառումները, որպեսզի կարողանան փոքրիկին վերադարցնեն կյանքի, ցավոք, փոքրիկին հնարավոր չի եղել վերակենդանացնել»,-ասաց նա։

Հարցին, թե ինչի՞ց է մահացել երեխան, վերջինս պատասխանեց՝ դատաբժշկական փորձաքննություն կնշանակվի և փորձաքննությունը կտա այդ պատասխանը։

Աիդա Կարապետյանը հերքեց նաև մամուլում տարածվող այն լուրերը, թե բժշկական կենտրոնում 8 ամսական փոքրիկ է մահացել։

Լիաննա Թորոսյան