Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի

Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի

Այսօր՝ ժամը 15-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի:

ԱՀ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ, սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը նույն ժամին կդադարեցվի: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։

Միաժամանակ տեղեկացվում է, որ Ստեփանակերտ քաղաքի գազալցակայանները կշարունակեն աշխատել: