Դուք իմ հորոսկոպը կարդացե՞լ եք, մամուլը գրել էր, որ ցուլ եմ, կարմիրից մի տեսակ եմ լինում․ Քոչարյան

Լրագրողները խորհրդարանում հարց ուղղեցին ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին, թե  արդյո՞ք ՀՀ-ն պատրաստ կլինի առանց սահմանազատման տարբերակի ինչ-որ թուղթ ստորագրել։

«Սահմանազատման խնդիրը շատ կարևոր է, եթե մենք հասնենք նրան, որ հակառակ կողմն ընդունի, որ պետք է կատարել սահմանազատման գործընթացը, ապա այդ կետից սկսած մենք կհստակեցնենք մեր հաջորդ կետերն ու քայլերը»,- նշեց նա։

Ապա հարցին, թե ինչպես է մեկնաբանում Ալիևի հռետորաբանությունը,  ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․

«Դուք իմ հորոսկոպը կարդացե՞լ եք։ Մամուլը գրել էր, որ ես ծնվել եմ ցլի տարի և ցլի նշանի տակ, ապա կարմիր գույնից ինչ-որ տարօրինակ բաներ եմ ստանում: Բայց ես իրենց չեմ ուրախացնի, հանգիստ մոտեցրեք կարմիր խոսափողը։ Իսկ Ալիևի հռետորաբանությունը կապված է, ենթադրում եմ, արտահերթ ընտրությունների հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում