Ցավոտ տարա՞ք, որ պաշտպանության նախարարի հրաժարականի ձեր առաջարկը մերժեցի․ Անդրանիկ Քոչարյան

Ադրբեջանի զորքերը պարտադիր պետք է խաղաղ ճանապարհով դուրս գան Հայաստանի օկուպացված տարածքներից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական  Անդրանիկ Քոչարյանը։

«Մեր միասնական ուժը պետք է ստիպի Ադրբեջանին հետ քաշել զորքերը։ Մի մոռացեք, որ իրենք 94 թվականից գլուխները կախ մտածում էին այն խնդիրների շուրջ, որը մենք բաց թողեցինք մեր տեսադաշտից։ Հրադադարից հետո իրենք կառուցեցին բանակ, մենք ունեցանք կորուստներ և հիմա ամեն օր պետք է մեր անվտանգային միջավայրն ուժեղացնենք»,- նշեց նա։

Ապա հնչեց հարց առանց միջնորդ բանակցություններ վարելու Ալիևի առաջարկի մասին։

«Շատ գայթակղիչ առաջարկ է։ Ինքն ասում է՝ չլինեն միջազգային երաշխավորներ, բա միջազգային հարթակներն ինչի՞ համար են,  որ այդ երաշխավորություններ ամրագրվեն տեքստով և դրանից բխող գործողություններով։ Երաշխիքները, պետք է ինչ- որ ուժեր պահպանեն»,- նկատեց պատգամավորը։

Լրագրողներից մեկը երբ հարց տվեց ՔՊ-ական պատգամավորին, նա, անտեսելով հարցի բովանդակությունը, միայն ասաց․ «Ցավոտ տարա՞ք, որ ձեր առաջարկությունը ՊՆ նախարարի հրաժարականի մասին մերժեցի»։