Մոլդովան հույս ունի ավարտել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը

Մոլդովան հույս ունի ավարտել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը

Մոլդովայի եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ Քրիստինա Գերասիմովան ասել է, որ հանրապետությունը պետք է ավարտի ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը, եթե նախատեսում է դառնալ դրա մաս արդեն 2030 թվականին։

Ավելի վաղ Մոլդովայի իշխանությունները հայտարարել էին, որ մտադիր են մինչեւ 2030 թվականն իրականացնել Եվրամիությանն անդամակցելու ծրագիրը։

«Եթե մենք առաջարկում ենք միանալ ԵՄ-ին մինչև 2030 թվականը, մենք պետք է ավարտենք բանակցությունները մինչև 2027 թվականի վերջը կամ 2028 թվականի սկիզբը»,- լրագրողներին ասել է Գերասիմովան։

Նա խոստովանեց, որ սա բավականին լավատեսական ծրագիր է, սակայն հանրապետությունը պետք է օգտվի եվրոպացիների բարի կամքից։

2022 թվականի հունիսին ԵՄ-ն Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ՝ մի քանի խիստ պայմաններ սահմանելով անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկի համար։ ԵՄ-ն բազմիցս խոստովանել է, որ նման որոշումը հիմնականում խորհրդանշական էր՝ Մոսկվայի հետ դիմակայությունում Կիևին և Քիշնևին աջակցելու համար։