Mattel-ը թողարկել է հաշմանդամություն ունեցող Barbie տիկնիկների նոր հավաքածու

Ամերիկյան Mattel ընկերությունը թողարկել է հաշմանդամություն ունեցող Բարբի տիկնիկներ, այդ թվում՝ կույր Բարբի և Դաունի համախտանիշով Բարբի, Fox News Business-ին ասել է Mattel տիկնիկների արտադրության մենեջեր Քրիստա Բերգերը։
«Մենք հպարտ ենք ներկայացնելու նոր կույր Բարբի տիկնիկը և Դաունի համախտանիշով սևամորթ տիկնիկը՝ վերահաստատելով մեր հանձնառությունը՝ ստեղծելով ապրանքներ, որոնք կներկայացնեն գլոբալ միասնությունն ու ներառականությունը տիկնիկների ոլորտում»,- Բերգերի խոսքերն է մեջբերում Fox News Business-ը։ .
Ինչպես հետևում է հեռուստաալիքի կողմից ստացված ընկերության հայտարարությունից, նոր Բարբի տիկնիկները ստեղծվել են Կույրերի ամերիկյան հիմնադրամի և Դաունի համախտանիշի ազգային միության աջակցությամբ: Հայտարարության համաձայն՝ կույր Բարբին հագեցած է հատուկ ձեռնափայտով, իսկ տուփի վրա Բրայլի գրառմամբ գրված է «Barbie»: Դաունի համախտանիշով մուգ մաշկով տիկնիկը գալիս է մի զույգ վարդագույն ակնոցներով, որոնք ներկայացնում են Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց, ովքեր ունեն տեսողության խնդիրներ: