Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սեուլը մինչև 2028 թվականը կկառուցի իր առաջին հանրային միջուկային բունկերը

Blog Image

Հարավային Կորեայում մինչև 2028 թվականը կկառուցվի առաջին միջուկային-դիմացկուն ռումբապաստարանը բնակելի համալիրի տակ։

Այն կտեղակայվաի երրորդ ստորգետնյա հարկում և կարող է տեղավորել մինչև 1020 մարդ երկու շաբաթվա ընթացքում՝ միջուկային կամ քիմիական սպառնալիքի դեպքում։

Մշակվում են ծրագրեր Սեուլի Սոնգպա-գու շրջանում բնակելի համալիրի տակ քաղաքացիական միջուկային և քիմիական վտանգին դիմացկուն ռումբապաստարան կառուցելու համար, գրել են ԶԼՄ-ները։

Խաղաղ ժամանակ ապաստարանը կօգտագործվի որպես մարզասրահ։ Նախագիծը արժեցել է 3.4 միլիարդ վոն (մոտավորապես 2.4 միլիոն դոլար)։ Սա կլինի Սեուլի առաջին ռումբապաստարանը, որը հատուկ նախագծված է միջուկային սպառնալիքներից պաշտպանվելու համար։ Հարավային Կորեան ունի մոտավորապես 19,000 բունկեր, որոնցից ավելի քան 3,200-ը տեղակայված են Սեուլում, բայց դրանցից որևէ մեկը պատրաստ չէ դիմակայել միջուկային հարձակման։

Send