Եգիպտուհին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ TikTok-ում տեսագրության գործով

Եգիպտուհին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ TikTok-ում տեսագրության գործով

Եգիպտոսի դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել մի կնոջ՝ TikTok-ի տեսանյութերում պարող աղջիկների հետ կապված մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով, գրում է AP-ն։

Սոցցանցերում ազդեցիկ Հանին Հոսամը ձերբակալվել է 2020թ.։ Դատախազությունը նրան մեղադրել է մարդկանց թրաֆիքինգին նպաստելու մեջ։ Նա, իբր, շահագործել է անչափահաս աղջիկներին՝ պարային տեսահոլովակների միջոցով ֆինանսական շահույթ ստանալու համար։ Պարզ չէ, թե ինչպես են տեսանյութերը կապված թրաֆիքինգի հետ:

20-ն անց Հոսամը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, սակայն Կահիրեի քրեական դատարանի դատավորը պատիժը կրճատել է մինչեւ երեք տարի: Նա նաեւ տուգանվել է 200 000 եգիպտական ֆունտով (10 800 ԱՄՆ դոլար):

Վճիռը վերջնական է եւ չի կարող բողոքարկվել։

Մեղադրանքները մասամբ բխում են նրանից, որ Հոսամը հրավիրել է աղջիկներին միանալ սոցիալական ցանցերի մեկ այլ՝ Likee հարթակին՝ պնդելով, որ նրանք կարող են ավելի շատ գումար վաստակել իրենց տեսանյութերից:

Համապատասխան 15 վայրկյան տեւողությամբ տեսահոլովակներում կանայք շպարվում են, լուսանկարվում մեքենաներում, պարում են խոհանոցում եւ կատակում են՝ հարթակի համար ծանոթ եւ ձանձրալի թվացող բովանդակություն: