Microsoft-ը 2023 թվականին կդադարեցնի Office-ի խնդրահարույց տարբերակի աջակցությունը

Microsoft-ը 2023 թվականին կդադարեցնի Office-ի խնդրահարույց տարբերակի աջակցությունը

Microsoft-ը հայտարարել է Microsoft Office 2013 ծրագրային փաթեթի աջակցության ավարտի ամսաթիվը, գրում է Neowin պորտալը։ Office 2013-ի ժամկետը կլրանա 2023 թվականի ապրիլի 11-ին:

«Հինգ տարվա հիմնական աջակցությունից եւ հինգ տարվա ընդլայնված աջակցությունից հետո Office 2013-ը կհասնի աջակցության ավարտին»,- ընդգծել են Microsoft-ում:

Մշակողները անվտանգության թարմացումներ չեն տրամադրի: Դա նշանակում է, որ Microsoft Office 2013-ի հետագա օգտագործումը կարող է պոտենցիալ վնաս հասցնել օգտվողներին:

Որպեսզի ձեզ վտանգի չենթարկեք, Microsoft-ը ձեզ խորհուրդ է տալիս թարմացնել ծառայության ավելի նոր տարբերակները՝ բաժանորդագրվել Office 360-ին կամ Office 2021-ի անժամկետ լիցենզիա գնել:

Office 2013-ը թողարկվել է 2013 թվականին եւ ներառում է Word, Excel, PowerPoint եւ Outlook: Այն ժամանակ ընկերությունը փոխել էր ռուսերենի ուղղագրության մոդուլի մատակարարին։

Սա հանգեցրել էր մի շարք խնդիրների՝ ծրագրով ուղղագրությունն ու քերականությունը ստուգելիս որոշ բառերի սխալ տարբերակները ծրագիրը ճիշտ էր համարում։