Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Անդրանատոլիական գազատարը՝ TANAP-ը այլընտրանք է ռուսական գազի մատակարարմանը Եվրոպայի համար. Իբրահիմ Քալին

Blog Image

Անդրանատոլիական գազատարը՝ TANAP-ն այլընտրանք է ռուսական գազի մատակարարմանը Եվրոպայի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը։

TANAP-ը ադրբեջանական «Շահ Դենիզ» հանքավայրից գազը Վրաստանի տարածքով տեղափոխում է Թուրքիա, իսկ հետո՝ հարավային Եվրոպայի երկրներ։
«Երկու հիմնական այլընտրանքներից մեկը TANAP-ն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ նախագիծը», – մեջբերում է A Haber հեռուստաալիքը Քալինի խոսքերը, փոխանցում է Ռիա Նովոստին:

Քալինը հիշեցրել է, որ այլընտրանքային նախագծեր, հատկապես Nabucco-ն, նախկինում չեն իրականացվել։

«Մեր նախագահը զրուցել է Ալիևի հետ (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև. – Խմբ.)։ Սա ռազմավարական տեսակետ է։Նախագահ Էրդողանը ասաց. «Եկեք լրացնենք բացը»։ TANAP-ը ամբողջությամբ Թուրքիայի և Ադրբեջանի նախագիծն է։ Դա արվել է համագործակցությամբ։ Ոչ մի տեղից աջակցություն չի եղել, ոչ մի ֆինանսավորում չի ստացվել, երրորդ և չորրորդ երկրները չեն ներառվել»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարի ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ Ռուսաստանը մասամբ կրճատել կամ ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը ԵՄ անդամ 12 երկրներին։

Send