Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բայդենը եւ Սի Ցզինպինը բանակցություններ կվարեն

Blog Image

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ ՉԺՀ-ի առաջնորդ Սի Ցզինպինը նոյեմբերի 14-ին բանակցություններ կանցկացնեն Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին տեղեկացրել է  Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը:

«Բայդենը նոյեմբերի 14-ին Բալիում կհանդիպի Սի Ցզինպինի հետ։ Ղեկավարները քննարկելու են ԱՄՆ - ի եւ ՉԺՀ-ի միջեւ հաղորդակցության գծերի պահպանման եւ խորացման ջանքերը, պատասխանատու մրցակցությունը եւ համատեղ աշխատանքը այն ոլորտներում, որտեղ մեր շահերը համընկնում են, հատկապես անդրազգային մարտահրավերների համատեքստում», - ասված է հաղորդագրության մեջ:

Send