Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մոսկվայում պետական դավաճանության գործով հայ է ձերբակալվել

Blog Image

Մոսկվայում պետական ​​դավաճանության գործով ձերբակալվել է Գլեբ Վերդիյանը։ Տղան 21-ամյա ուսանող է՝ Աստրախանից։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»։

Սոցցանցերում նրա էջի տեղեկությունների համաձայն՝ ավարտել է Աստրախանի շինարարական և տնտեսագիտական ​​քոլեջը։

Նշվում է, որ Վերդիյանը Ռուսաստանի Դաշնության ամենաերիտասարդ քաղաքացիներից է, ով մեղադրվել է դավաճանության հոդվածով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը ձերբակալել է ՌԴ քաղաքացի Վերդիյան Գ.Կ. պետական ​​դավաճանության քրեական գործով։ Դեպքի մանրամասները չեն բացահայտվել, քանի որ այն որակվում է որպես «հույժ գաղտնի»։

Send