Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ինչու՞ Ադրբեջանը ռազմական գործողությունների դիմի, եթե իր լկտիությունները խաղաղապահներից արձագանքի չեն արժանանում

Blog Image

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ադրբեջանի պատերազմն Արցախի դեմ արտահայտվում է ոչ թե հրետակոծությամբ կամ հրթիռակոծությամբ, այլ տոտալ բլոկադայի:

Ինչու՞ Արցախի դեմ պատերազմ սկսել, եթե սովածության ես մղում 120 հզ մարդու, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, թե Արցախն Ադրբեջան է:

Ինչու՞ Ադրբեջանը ռազմական գործողությունների դիմի, եթե իր լկտիություններն ու այլանդակություններն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներից որևէ շոշափելի արձագանքի չեն արժանանում նույնիսկ այն դեպքում, երբ ոտքերն են սրբում ռուս զինծառայողների վրա:

Ինչու՞ Ադրբեջանը հազարավոր մարդկանց մահվան չմղի, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սահմանափակվում են միայն հուզիչ հայտարարություններով և ոչինչ ավելին:

Դե խոսք է գնում հայի, Արցախի մասին, հո՞ Ուկրաինան չէ, որ առանց իրար հերթ տալու օգնության հասնեն կամ պատժամիջոցներ կիրառեն:

Արցախում ստեղծված այս թշվառ իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն Հայաստանի դավաճան իշխանությունն է, ինչը սակայն չի նվազեցնում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ պատասխանատվությունը»։

Send