Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը՝ 11:00-ի դրությամբ (տեսանյութ)

Blog Image

ԿԸՀ ՏՏ վարչությունն արդեն ամփոփել է Երևանի ավանագու ընտրություններին ընտրողների մասնակցության տվյալները՝ 11:00-ի դրությամբ։

ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանի խոսքով՝ Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող 83 014 ընտրողներից 11:00-ի դրությամբ քվեարկել է 4570-ը, կամ՝ 5.51%-ը։

«Ավան վարչական շրջանում 39 030 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 2530 հոգի, կամ՝ 6.48%-ը։ Արաբկիր վարչական շրջանում 94 537 ընրողից արդեն քվեարկել է 5413-ը, կամ՝ 5.73%-ը»,- նշեց Հովհաննիսյանը։

Ստորև ներկայացնում ենք մյուս վարչական շրջաններում ընտրությանը մասնակցած քաղաքացիների թիվը՝ 11:00-ի դրությամբ։

Դավթաշեն- 2293 մարդ, կամ 6,85%
Էրեբունի 4455 մարդ, կամ 4,99%
Կենտրոն- 4890 մարդ, կամ՝ 5,15%
Մալաթիա 678 մարդ, կամ 5,72%
Նոր Նորք- 5995 մարդ, կամ 6,15%
Նորք Մարաշ- 698 մարդ, 6,54%
Նուբարաշեն- 471 մարդ, 5,84%
Շենգավիթ- 6584 մարդ, 5,94%
Քանաքեռ Զեյթուն- 3694 մարդ, 6,51%։

 

Send