Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են, բայց միևնույն ժամանակ՝ հեռու միմյանցից․ ԱՄՆ պետքարտուղար

Ուկրաինայի խաղաղության բանակցություններում առաջիկայում անհրաժեշտ է «իրական առաջընթաց», որպեսզի ԱՄՆ-ն շարունակի միջնորդությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասում է, որ
«Կարծում եմ՝ մենք գիտենք, թե որտեղ է այժմ Ուկրաինան, և գիտենք, թե որտեղ է հիմա Ռուսաստանը։ Նրանք մոտ են, բայց միևնույն ժամանակ՝ հեռու միմյանցից»,- նշել է Ռուբիոն «Fox News»-ի եթերում։։
«Եվ իրական առաջընթաց պետք է տեղի ունենա շատ շուտով, հակառակ դեպքում նախագահը ստիպված կլինի որոշում կայացնել այն մասին, թե որքան ժամանակ ունենք մենք դրան նվիրելու համար։ Ավելին, աշխարհում կան շատ այլ խնդիրներ, որոնց վրա պետք է կենտրոնանալ»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ռուբիոն նաև ասել է, որ Ուկրաինան չի կարողանա Ռուսաստանին վերադարձնել այնտեղ, որտեղ այն 2014 թվականին էր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել էր, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին նշանակվում է ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնակատար՝ փոխարինելով Մայք Վոլցին, որին նա առաջադրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում։
Թրամփը քայլերի մասին հայտարարել էր Վոլցի և նրա տեղակալ Ալեքս Վոնգի վարչակազմից հեռանալու լուրը տարածվելուց կարճ ժամանակ անց։ Ընդամենը մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ պարզվել էր, որ խորհրդականը լրագրող է ավելացրել Signal չաթին, որն օգտագործվել էր ռազմական ծրագրերը քննարկելու համար։