Թրամփը կառաջարկի ծախսերը 163 միլիարդ դոլարով կրճատել, կպահանջի ազգային անվտանգության համար 1.01 տրիլիոն

Թրամփը կառաջարկի ծախսերը 163 միլիարդ դոլարով կրճատել, կպահանջի ազգային անվտանգության համար 1.01 տրիլիոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կառաջարկի հաջորդ ֆինանսական տարվա բյուջեում ծախսերը կրճատել 163 միլիարդ դոլարով, հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Առաջարկը նախատեսվում է հրապարակել ԱՄՆ-ի ժամանակով ուրբաթ օրը։

Ընդհանուր առմամբ, «հայեցողական» նպատակներով կառաջարկվի 557 միլիարդ դոլար, ինչը 22.6%-ով պակաս է 2025 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա համար նախատեսված ծախսերից։

Թրամփը 2026 ֆինանսական տարում ազգային անվտանգության համար ռեկորդային 1.01 տրիլիոն դոլարի պահանջ կներկայացնի Կոնգրեսից հաստատմանը, գրել է «Bloomberg»-ը։

Սա 13%-ով ավելի է, քան այս տարի։

Ըստ գործակալության՝ նման ցուցանիշը «շոկ կառաջացնի» ամերիկացի օրենսդիրների շրջանում։