Տարիներով մշակված փաստաթուղթ է, ֆինանսավորված թե' ներսից, թե՛ դրսից․ Արշակ Սրբազան
MediaHub-ի լրագրողը Մայր Աթոռում ասուլիսի ժամանակ Արշակ սրբազանին հորդորեց նշել ժամանակագրությունն ու անունները, թե երբվանից է սկսվել պատմության խեղաթյուրման գործընթացը, ովքեր են մեղավոր։
«Նախ, ինձ համար շոկային էր նախարար Անդրեասյանի պատասխանը․ ի՞նչ է նշանակում՝ «ուսուցիչներն ու ծնողները չպետք է որոշեն, թե ինչ պետք է դասավանդենք»»,- ասաց նա, ապա զարմանքով ավելացրեց՝ «բա ո՞վ»։
Նա նշեց, որ նախընթաց տարիներին միշտ էլ եղել են այսպես կոչված ուրտրալիբերալ արժեքներ դավանող կազմակերպություններ, քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք միշտ պայքարել են դպրոցից հայ եկեղեցու պատմություն առարկան դուրս բերելու դեմ, կարծրատիպերի, այդ թվում նաև գենդերային ընկալումների ոչ ավանդական մոտեցումների դեմ։
Արշակ Սրբազանը, վկայակոչելով 2018 թվականի դեկտեմբերին հրապարակված 60 էջանոց փաստաթուղթը, հարցրեց. «Ի՞նչ է, մենք մտածում ենք դա պատրաստվել է մեկ օրում, մեկ տարո՞ւմ։ Դա տարիներով մշակված փաստաթուղթ է, ֆինանսավորված թե՛ ներսից, թե՛ դրսից։
Մանրամասները՝ տեսանյութում