Արդյո՞ք սա ծրագրված դավադրություն չէ. հայր Զաքարիա Բաղումյան
«Ի վերջո, հետաքրքրական մի իրավիճակ է ստեղծվել այս դասագրքի շուրջ։ Բոլոր մասնագիտական կառույցները, ակադեմիայի պատմության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ֆակուլտետը, մանկավարժական համալսարանի համապատասխան ֆակուլտետը, ազգագրության ինստիտուտը, վաստակ ունեցող բոլոր պատմաբանները դեմ են արտահայտվել, նշելով, որ ամեն էջում սխալներ կան։ Այսքանից հետո զարմանալի է կրթության լիազոր մարմնի համառությունը, որ շարունակում են համառորեն այս դասագիրքը պահել։ Արդյո՞ք սա ծրագրված դավադրություն չէ»,- Մայր Աթոռում ասուլիսի ժամանակ հայտարարեց վարդապետ Զաքարիան։