Ինչ մթերքներ չպետք է օգտագործել գլխացավի ժամանակ․ բժշկի խորհուրդը

Ինչ մթերքներ չպետք է օգտագործել գլխացավի ժամանակ․ բժշկի խորհուրդը

Նյարդաբան Իգոր Մացոկինը հորդորել է չուտել շոկոլադ, ցիտրուսային մրգեր ու յուղոտ մթերքներ, եթե գլխացավ ունեք։ Բժիշկը զգուշացրել է այս և մի շարք այլ գործողությունների մասին՝ AiF-ի հետ զրույցում:

Նյարդաբանի խոսքով, եթե դուք ունեք միգրեն, ապա պետք է մոռանալ նաեւ ալկոհոլի մասին, քանի որ այն լայնացնում է անոթները։ Սա, վստահեցրել է Մացոկինը, միայն կվատթարացնի վիճակը։

Նյարդաբանը նաև հորդորել է 10 օրից ավելի ցավազրկողներ չընդունել՝ խուսափելու դեղորայքային կամ հետընթացային գլխացավերի առաջացման վտանգից։

«Գլխացավ ունեցող մարդիկ պետք է իրենց սննդակարգից ժամանակավորապես հանեն շոկոլադը, յուղոտ պանիրը և ցիտրուսային մրգերը»,- հավելել է մասնագետը։

Ի վերջո, Մացոկինը հորդորել է մարդկանց, ովքեր պարբերաբար գլխացավեր են ունենում, հիվանդի օրագիր պահել: Այն պետք է նշի ցավի առաջացման ժամանակը, դրա տևողությունը, ինչպես նաև գրի առնի արդյունավետ դեղամիջոցները: Նման գրառումները, վստահեցրել է նյարդաբանը, կօգնեն բժշկին ավելի ճշգրիտ ախտորոշում անել։