Ես դժգոհ եմ եղել իր աշխատանքից, և ինքն էլ դրա մասին գիտի. Փաշինյանը՝ Մարուքյանի հրաժարականի մասին
Ճշմարտությունն էն ա, որ պատճառը, որով Էդմոն Մարուքյանը դուրս ա եկել, էն ա եղել, որ ես դժգոհ եմ եղել իր աշխատանքից, և ինքն էլ դրա մասին գիտի, և ես էլ եմ իրան դրա մասին ասել։ Այս մասին այսօր իր հրավիրած ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարություններին։
«Մեր վերջին հանդիպման ժամանակ Մարուքյանն ասում էր, որ ես մի հայտարարություն էի արել, ու ինքը մեջբերում էր էդ հայտարարությունը, ասում էր՝ «Դուք տենց հայտարարություն եք արել», դա ես խնդրահարույց եմ համարում, ասացի՝ «բացառված ա, որ ես տենց հայտարարություն արած լինեմ»։ Ասացի՝ «խնդրեմ, գնացեք, էդ հայտարարությունն ուղարկեք ինձ, ընդ որում՝ վիդեոյով», մարդ եմ՝ կարող ա սխալվել եմ կամ ոչ հարթ ձևակերպում եմ ունեցել, ասացի՝ «ուղարկեք հղումը, գրեք՝ էսինչ րոպեից էսինչ րոպե»։ Հղում չստացա, րոպե չստացա, ստացա ինչ-որ մի հատ տեքստ։ Ես կոնկրետ ասել եմ իրեն, թե ինչից եմ դժգոհ, և ինչն ա եղել պատճառը, որ երկար ժամանակ իրեն հանձնարարական չեմ տվել, ուղիղ իր հետ չեմ աշխատել, աշխատել եմ միջնորդավորված, և ինքը հրաժարական ա տվել, իրականում, դրա պատճառով։ Եւ դրա համար եղել ա կոնկրետ պատճառ։ Թե ինչ պատճառ, ես դրա մասին ասել եմ իրեն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում