«Այն գրվել է սրտից». Թրամփը բացատրել է, թե ինչու է հանկարծ որոշել հետաձգել իր մաքսատուրքերի բարձրացումը

«Այն գրվել է սրտից». Թրամփը բացատրել է, թե ինչու է հանկարծ որոշել հետաձգել իր մաքսատուրքերի բարձրացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերի քաղաքականությունը հանկարծակի փոխելու և նոր տուրքերը 90 օրով հետաձգելու որոշումը «սրտից է եկել» և ընդունվել է առանց փաստաբանների հետ խորհրդակցելու։

 «Ուղղակի գրել ենք: Մենք չենք օգտագործել... մեզ հասանելի չեն եղել փաստաբանները... Մենք գրել ենք այն սրտից: Այն գրվել է սրտից, և կարծում եմ, որ լավ է գրված»,- ասել է Թրամփը։

Առևտրի նախարար Հովարդ Լութնիկն ասել է, որ Թրամփն իր և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտտի հետ համատեղ է գրել TruthSocial-ում գրառումը:

Թրամփը նաև ասել է, որ «հետևում է պարտատոմսերի շուկային»:

«Անցած գիշեր ես տեսա, որ մարդիկ մի փոքր վատ են զգացել: Վերջին մի քանի օրերին ամեն ինչ բավականին մռայլ տեսք ուներ, և հետո թվում էր, թե դա ֆինանսական պատմության մեջ ամենամեծ օրն է: Դա բավականին նշանակալի փոփոխություն է», - ասել է Թրամփը։