Հայաստանի թիմը 9 մեդալ է նվաճել

Հայաստանի թիմը 9 մեդալ է նվաճել

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Սլովենիայում անցկացված «Արծաթե գոտի» մրցաշարն ավարտել է 9 մեդալով։ 

Եվրոպայի փոխչեմպիոններ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը եզրափակիչում գեղեցիկ ոճով հաղթեցին ավստրիացի և իսպանացի մրցակիցներին ու դարձան չեմպիոն, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Ոսկե մեդալի արժանացավ նաև Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը վնասվածքի պատճառով չներկայացավ մենամարտին։

Վնասվածք ուներ նաև մեր 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, որին  բժիշկները թույլ չտվեցին մասնակցել եզրափակիչ մենամարտին, և նա արժանացավ արծաթե պարգևի։ Երկրորդ տեղ գրավեց նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։

51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը արժանացան բրոնզե մեդալի։

Նյութի աղբյուրը՝ NEWS.am SPORT