Ռոնալդուն ձեռք է բերել Պորտուգալիայի ամենաթանկարժեք տունը

Ռոնալդուն ձեռք է բերել Պորտուգալիայի ամենաթանկարժեք տունը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 18 մլն եվրո արժողությամբ առանձնատուն է ձեռք բերել Պորտուգալիայում, հայտնում է The Sun-ը։

Եռահարկ առանձնատունը, որը 2720 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնից գտնվում է 40 րոպեի հեռավորության վրա։ Հողատարածքի ու տան կառուցման աշխատանքների համար Ռոնալդուն 18 մլն եվրո է ծախսել, ինչը Ռոնալդուի նոր տունը դարձնում է ամենաթանկարժեքն ամբողջ Պորտուգալիայում։ Սպասվում է, որ 2023 թվականի սկզբին տունը շահագործման կհանձնվի։

Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ Ռոնալդուն, հավանաբար, հետաքրքրված է Լիսաբոնի «Սպորտինգ» վերադարձով, որի սանն է հանդիսանում։