Զախարովան հայտարարել է, որ գերմանացի պաշտոնյաներին գաղտնալսում է Ամերիկան, ոչ թե Ռուսաստանը

Զախարովան հայտարարել է, որ գերմանացի պաշտոնյաներին գաղտնալսում է Ամերիկան, ոչ թե Ռուսաստանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆրեզերի խոսքերը՝ Ռուսաստանի կողմից գերմանացի պաշտոնյաների «գաղտնալսման» սպառնալիքի մասին, հայտարարել է, որ գաղտնալսմամբ միշտ զբաղվել եւ զբաղվում են ամերիկացիները:

«Նենսի Ֆեզերը մոռացել է ավելացնել, որ գերմանացի պաշտոնյաներին միշտ գաղտնալսել եւ գաղտնալսում են ամերիկացիները», - Telegram-ալիքում գրել է Զախարովան:

Անցյալ տարի Եվրոպայում սկանդալ էր հասունացել, երբ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Դանիական տարածքից մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների գաղտնալսման մասին, այդ թվում՝ այն ժամանակ Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնող Անգելա Մերկելի: