Ֆրանսիան բանակցություններ է վարում ԱՄԷ-ի հետ ռուսական նավթը փոխարինելու մասին

Ֆրանսիան բանակցություններ է վարում ԱՄԷ-ի հետ ռուսական նավթը փոխարինելու մասին

Ֆրանսիան բանակցություններ է վարում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ, որպեսզի փոխարինի ռուսական նավթի գնումները։ Դրանք կդադարեցվեն Եվրամիության կողմից ռուսական նավթի մատակարարումների արգելքը մտցնելուց հետո, կիրակի ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լը Մերը, տեղեկացրել է Reuters-ը։

«Բանակցություններ են վարվում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Մենք պետք է ռուսական նավթի այլընտրանք գտնենք»,- ասել է լը Մերը Europe 1 ռադիոկայանի հարցազրույցում։