Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած բանակցությունների ժամանակ օգտվել են թարգմանիչներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Ինչպես հաղորդում է Կրեմլը, Պուտինի և Թրամփի հանդիպման կենտրոնական թեման կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորումը։ Նրանք նաև կանդրադառնան խաղաղության և անվտանգության ապահովման ավելի լայն խնդիրներին, ինչպես նաև արդիական և ամենահրատապ միջազգային և տարածաշրջանային հարցերին։ Առաջնորդները, ինչպես սպասվում է, կարծիքներ կփոխանակեն երկկողմ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում։ Մոսկվան կարծում է, որ այն ունի հսկայական և մինչ այժմ չօգտագործված ներուժ։