Պաղեստինը ողջունել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը

Պաղեստինը ողջունել է երկիրը որպես անկախ պետություն ճանաչելու վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը:
Երկրի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է «հայ և պաղեստինցի ժողովուրդների պատմական և եղբայրական հարաբերությունների խորությունը», և որ «Պաղեստինի պետության ճանաչումը, որն արտահայտում է պատմական հարաբերությունների իսկությունը, համահունչ է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի համապատասխան բոլոր բանաձևերին»:
Հայաստանի որոշումը որակվել է «իրական ներդրում խաղաղության մեջ և գործնական քայլ՝ աջակցելու միջազգայնորեն ընդունված երկու պետություն սկզբունքով լուծմանը, նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին»: